Մերոնք կմասնակցեն աշխարհի առաջնությանը
07/11/2011 18:08

Մերոնք կմասնակցեն աշխարհի առաջնությանը

Նոյեմբերի 10-14-ը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի է ունենալու աշխարհի սամբոյի 35-րդ առաջնությունը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու են 10 մարզիկներ: Այս մասին տեղեկացնում են սամբոյի ֆեդերացիայից:

Մարզական սամբո (տղամարդիկ)

1. Տիգրան Կիրակոսյան-52 կգ քաշային կարգ
2. Մարտին Միրզոյան-62 կգ ք/կ
3. Անդրանիկ Նաղդալյան-68 կգ ք/կ
4. Աշոտ Դանիելյան-74 կգ ք/կ
5. Հակոբ Առաքելյան-100 կգ ք/կ

Կանայք

1. Ռուզաննա Սարգսյան-48 կգ ք/կ
2. Աննա Գևորգյան-60 կգ ք/կ

Մարտական սամբո (տղամարդիկ)

1. Մուշեղ Հակոբյան-62 կգ ք/կ
2. Վաչիկ Վարդանյան-68 կգ ք/կ
3. Մավրիկ Նասիբյան-82 կգ ք/կ

Հիշեցնենք, որ Վաչիկ Վարդանյանն ու Աշոտ Դանիելյանը աշխարհի գործող չեմպիոններ են:

Մեր պատվիրակությունը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ, Վիլնյուս կմեկնի նոյեմբերի 10-ին:

Մերոնք կմասնակցեն աշխարհի առաջնությանը