Ա. Բախչագուլյան. Առանձնացվել է խնդիրների երեք խումբ
08/11/2011 16:12

Ա. Բախչագուլյան. Առանձնացվել է խնդիրների երեք խումբ

Այսօր հարյուրօրյա պաշտոնավարման առթիվ լրագրողների հետ հանդիպեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը:

Նա ընդգծեց, որ ոլորտում խնդիրներ կան, որոնց լուծման ուղղությամբ անցած երեք ամիսներին աշխատանքներ են կատարվել, բայց թերություններ դեռևս կան. ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում, առանձնացվել է խնդիրների երեք խումբ` արտադրության, իրացման և ներկրման ճյուղերում:

Բանախոսը նշեց, որ հանդիպել են շուկաների տնօրենների հետ, քննարկվել  իրավիճակը, խնդիրները, հանդիպումներ են եղել  նաև մայրաքաղաքի դպրոցների տնօրենների հետ` դպրոցներում սննդի անվտանգության խնդրի վրաբերյալ: Ոչ բոլոր տնօրեններն են եկել հանդիպման, սակայն ծառայությունը տեղեկատվական թերթիկներ է պատարստել, որտեղ ներառված են դպրոցներում սննդի անվտանգության չափանիշները: Ծառայությունը հույս ունի, որ այդ թերթիկները կօգնեն դպրոցներում լուծել սննդի անվտանգության խնդիրը:

Աբրամ Բախչագուլյանը շեշտեց` չի ցանկանում, որ իր ղեկավարած կառույցը լինի ստուգողի ու տուգանողի դերում և թեև ծառայությունը իր առջև խնդիր չի դրել ստուգումների միջոցով ոլորտի խնդիրները լուծել, սակայն Աբրամ Բախչագուլյանի հավստամամբ` ստուգումներ անցկացվել են, կրառվել է տուգանք` 1 մլն դրամի չափով:

 

 


 

Ա. Բախչագուլյան. Առանձնացվել է խնդիրների երեք խումբ