08/11/2011 11:58
Գիրք՝ ցեղասպանությունից փրկվածների փաստարկների հիման վրա
ՀՀ պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ առաջիկայում իրենց նախաձեռնությամբ լույս կտեսնի «Վշտապատում» անվանումով գիրք, որտեղ տպագրվելու են ցեղասպանությունից փրկված հայ բնակչության պատմածները, թե ինչ է կատարվել իրենց գյուղերում։
Փաստերը հավաքվել են Արևմտյան Հայաստանի 700 գյուղերի բնակչության շրջանում։ Այն կտպագրվի 3 հատորով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներով։ Այնտեղ փաստաթղթերի հիման վրա ներկայացվում է այն, ինչ տեղի է ունեցել իրականում։ Ամեն հատորը կլինի 500 էջ։
Կտպագրվի մի քանի հազար օրինակով։ ֆինասավորումը կատարվել է բացառապես հովանավորների միջոցներով։ Այս պահին գրքի առաջին հատորն արդեն պատրաստ է, այն թարգմանվում է։