
08/11/2011 15:27
Հայաստանը`ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ
Նոյեմբերի 4-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 36-րդ նստաշրջանի շրջանակներում կայացան Գլխավոր կոնֆերանսի կողմից սահմանված կոմիտեների, հանձնաժողովների եւ այլ օժանդակ մարմինների ընտրությունները:
Երկրորդ ընտրական խմբում, որտեղ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների հետ մեկտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի երեք թափուր տեղերի համար դիմել էին 4 երկրներ` Բուլղարիան, Սլովակիան, Հայաստանը եւ Լատվիան:
Քվեարկության արդյունքում ստանալով 108 ձայն` Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ կառույցում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը:
Հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից: