Երգչուհի Ավրիլ Լավինին և նրա ընկերոջը ծեծել են
08/11/2011 11:35

Երգչուհի Ավրիլ Լավինին և նրա ընկերոջը ծեծել են

Կանադացի երգչուհի Ավրիլ Լավինին երկուշաբթի երեկոյան հոլիվուդյան «Roosevelt» հյուրանոցում անհայտ անձինք ծեծել են: Երգչուհին Twitter-ի բլոգում գրել է, որ իր վրա հարձակում գործել են հինգը, սակայն, TMZ ինտերնետային կայքէջը գրել է, որ հարձակումը գործել է մի աղջիկ:

«Ես չեմ կռվել. պատմեմ, որ այսօր գիշերը իմ վրա հարձակում են գործել 5 անձինք: Իմ դեմքը ջարդված է», -գրել է երգչուհին, փոխանցում է «ՌԻԱ-նովոստի»-ն: Նա փոխանցել է նաև, որ կատարվածի հետևանքով իր դեմքին կապտուկներ են առաջացել, կոտրվել է քիթը, քերծվածքներ են մնացել դեմքին:

Այնուհետև հայտնի է դարձել, որ հարձակվողները ծեծել են նաև Ավրիլի ընկերոջը` Բրոդ Ջեներին, որը փորձել է պաշտպանել ընկերուհուն: Երիտասարդի գլխին շշով խփել են, ինչի հետևանքով ճակատից ուժեղ արնահոսություն է սկսել: Գնացել է հիվանդանոց, և վերքը վիրակապել են:

Նրանց բաժանել են հյուրանոցի անվտանգության աշխատակիցները, սակայն մինչև ոստիկանների` դեպքի վայր ժամանելը, խուլիգաններին հաջողվել է փախչել:
 

Երգչուհի Ավրիլ Լավինին և նրա ընկերոջը ծեծել են