Aysor-ն` այսօր
08/11/2011 20:38

Aysor-ն` այսօր

Իրանի արտգործնախարարը բարեբախտություն համարեց, որ ԻՐԱՆԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԽՆԴԻՐ ՉԿԱՆ:
«Մեր ջանքերն այնպես պետք է լինեն, որ երկկողմ հարաբերությունները զարգանան, խորանան և ընդլանվեն»,- ընդգծեց Իրանի արտգործնախարարը:

«ԹՌՉԿԱՆԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ԼՈՒԾՎԱԾ Է»,- ուրախությամբ նշեց բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը` հավելելով, սակայն, որ դեռ կան ջրվեժի պահպանման, կարգավիճակի և զարգացման հարցերը:

 

5.5 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄ` ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ: Այս մասին ասօր ԱԺ-ում կազմակերպված 2012 թվականի բյուջեի քննարկմանը տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Այդ գումարից որոշակի հատված, ըստ նախարարի, կտրամադրվի հետազոտական աշխատանքի համար, իսկ ճանապարհի պահպանման ու սպասարկման համար նախատեսված է 4 միլիարդ դրամ:

ՀՀ պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ընդգծեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունները պարզել են, որ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՅԴ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՉԿԱՆ, ուստի նշյալ փաստաթղթերի մեծ մասը մեծ ցանկության դեպքում անգամ՝ ռուսական արխիվներում գտնել հնարավոր չէ, քանի որ դրանք ուղղակի չկան։

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` 2011 թ-ի աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, ինչպես նաև` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ` ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանի ղեկավարությամբ:

Այսօր Հանրային խորհրդի 14-րդ լիագումար նիստում քննարկվեց Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտի հետագա ճակատագիրը: ՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է «ՖԻԶԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊՈԱԿ-ԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏԱԼՈՒ ՀԱՐՑԸ: Ըստ Հխ նախագահ Վազգեն Մանուկյանի վերլուծության` հիմնադրամն ազատ արդյունավետ կառավարման ձև է, եթե ազատ ֆինանսական վիճակ ունես, որը ճկուն կարող ես օգտագործել:

 

Aysor-ն` այսօր