.jpg)
Բլատտերը` աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց շարքում
«Forbes» ամսագիրը ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերին ընդգրկել է աշխարհի ամենաազդեցիկ 70 մարդկանց շարքում:
Համաշխարհային ֆուտբոլային կազմակերպության ղեկավարն զբաղեցնում է 63-րդ տեղը:
Հարկ է նշել, որ ցուցակում հիմնականում քաղաքական դեմքերի անուններ են նշվում: Իսկ նրանք, ովքեր անմիջական կապ ունեն սպորտի հետ, ընդամենը երկուսն են: Երկրորդը Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգգեն է (68-րդ հորիզոնական):
Իսկ ցուցակը, ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, գլխավորում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման: