.jpg)
Հանկարծամահ է եղել ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Մովսիսյանը
ՌԴ ժողովրդական դերասան, կոմպոզիտոր Գեորգի Մովսիսյանը հանկարծամահ է եղել Մոսկվայում 67 տարեկան հասակում: Այդ մասին հայտարարել է ՌԴ կոմպոզիտորների միության ղեկավար Վլադիսլավ Կազենինը:
Նրա խոսքերով` Մովսիսյանին միլիոնավոր ունկնդիրներ հիշում են որպես Վախթանգ Կիկաբիձեի «Իմ տարիները իմ հարստությունն են» և այլ երգերի հեղինակ:
Գ. Մովսիսյանը համագործակցել է նաև շատ հայտնի կոմպոզիտորների հետ, այդ թվում` Ռոբերտ Ռոժդեստվենսկու և Միխաիլ Տանիչի հետ:
Կազենինը ընդգծել է, որ Գ. Մովսիսյանի անունը և արվեստը կհիշվեն միլիոնավոր ունկնդիրների կողմից: Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս»-ը: