Կուշչակ. «Ես «Մանչեսթեր Յունայթեդում» ստրուկ եմ դարձել»
08/11/2011 18:54

Կուշչակ. «Ես «Մանչեսթեր Յունայթեդում» ստրուկ եմ դարձել»

«Մանչեսթեր Յունայթեդի» 4-րդ դարպասապահ Թոմաշ Կուշչակը կրկին հայտարարել է ձմռանը ակումբից հեռանալու ցանկության մասին` ղեկավարությանը մեղադրելով արհեստական խոչընդոտներ ստեղծելու մեջ:

«Վերջերս զրուցել եմ Ֆերգյուսոնի հետ, խնդրել, որ ինձ հեռանալու հնարավորություն տա մինչև տրանսֆերային պատուհանի բացումը: Ասացի նրան, որ ուզում եմ վերադառնալ ազգային հավաքական, որ «Եվրո-2012»-ն արդեն սարերի հետևում չէ, սակայն, թվում է, այդ ամենը նրան չի հուզում,- լեհ դարպասապահի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:- Երկու շաբաթ առաջ առաջարկ ստացա «Լիդսից»` վարձավճարով երկու ամիս այդ թիմում խաղալու համար: Ինձ համար դա հույսի բռնկում էր: Խաղալով` կկարողանայի կրկին հայտնվել ազգային հավաքականի գլխավոր մարզչի տեսադաշտում: Սակայն ղեկավարությունը չաջակցեց ինձ:

Նրանք, ինչ է, հատո՞ւկ են այդպես վարվում: Շատ տխուր է, բայց կարծես թե հենց այդպիսի իրավիճակում եմ հայտնվել: «Մանչեսթեր Յունայթեդում» իսկական ստրուկ եմ դարձել: Այո, ես շատ հուզված եմ, սակայն չեմ ուզում մեղադրել Ֆերգյուսոնին կամ քննադատել նրան: Դա իմ ոճը չէ: Հարգում եմ նրան, որովհետև մեծագույն մարզիչ է, սակայն հույս ունեմ, որ հունվարին ինձ կթույլատրի հեռանալ»:
 

Կուշչակ. «Ես «Մանչեսթեր Յունայթեդում» ստրուկ եմ դարձել»