«Գերխնդիրը  թափանցիկ, արդար և ոչ վիճահարույց ընտրություններն են»
08/11/2011 19:01

«Գերխնդիրը թափանցիկ, արդար և ոչ վիճահարույց ընտրություններն են»

«Մեր երկրի իմիջը մեզ համար, մեր կուսակցության համար, մեր երկրի ղեկավարի համար չափազանց կարևոր է։ Այդ չափանիշներից ելնելով՝ խնդիր է դրված առավել կազմակերպված անցակացնել ընտրությունները։ Իհարկե, կլինեն նաև ուժեր, որոնք պատրաստ են ցանկացած արդյունքի դեպքում ընդունել, որ այդ ընտրություններն անարդար են և վիճահարույց», - այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։

Խոսելով պաշտոնանկություններից` պատգամավորը նշեց, որ Հովիկ Աբրահամյանն ինքն է հրաժարականի առաջարկություն արել, որպեսզի ավելի ազատ լինի իր գործողությունների մեջ, որպեսզի կաշկանդված չլինի և ժամանակ ունենա լիարժեք աշխատելու։ Ինչ վերբերում է Միքայել Մինասյանին, ապա, ՀՀԿ խմբակցության պատգամավորի կարծիքով, նա զարգացած անձնավորություն է. «Շտաբի պետի տեղակալի համար առանձնահատուկ հատկություններ են պետք. կազմակերպվածություն, պարկեշտություն, առաքինություն, հետևողականություն, մարդկանց ճանաչելու կարողություն։ Ե’վ պետը, և’ տեղակալը այս հատկություններն ունեն և կարող են նպատակամղել աշխատանքներն այնպես, որպեսզի թափանցիկ, արդար և ոչ վիճահարույց ընտրություններ լինեն։ Սա է մեր գերխնդիրը»,- ընդգծեց Մ. Մինասյանը։
 

«Գերխնդիրը թափանցիկ, արդար և ոչ վիճահարույց ընտրություններն են»