Մոուրինյոն 10 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկում Վիդիչի համար
08/11/2011 18:35

Մոուրինյոն 10 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկում Վիդիչի համար

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի շրջանում կաշխատի գնել «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Նեմանյա Վիդիչի տրանսֆերը: Ժոզե Մոուրինյոն փնտրում է այնպիսի խաղացողի, ով կկարողանա փոխարինել Ռիկարդու Կարվալյուին, և Վիդիչը թիվ 1 թեկնածուն է:

Կասկածելի է թվում գումարի չափը, որը նշում են ֆուտբոլային վերլուծաբանները: «Մանչեսթեր Յունայթեդը» դժվար թե վաճառի նրան ընդամենը 10 մլն ֆունտ ստեռլինգով, հատկապես եթե նկատի ունենանք, որ Մախաչկալայի «Անժին» պատրաստ է մի քանի անգամ ավելի բարձր գին վճարել Վիդիչի համար:
 

Մոուրինյոն 10 մլն ֆունտ ստեռլինգ է առաջարկում Վիդիչի համար