.jpg)
Լեհական խորհրդարան են մտել տրանսսեքսուալը և գեյը
Լեհաստանում, որը համարվում է պահպանողական երկիր, երկրի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի պատգամավոր է դարձել տրանսսեքսուալը` Աննա Գրոդսկան, ով մինչև Թայլանդում արված վիրահատությունը տղամարդ էր` Քշիշտոֆ անունով:
Բացի այդ, Լեհաստանի խորհրդարանի պատգամավորական մանդատ է ստացել նաև Ռոբերտ Բեդրոն, ով հայտարարել է միասեռական լինելու մասին:
Փորձագետները նշում են, որ այդ փաստերը խոսում են հռոմեական-կաթոլիկ եկեղեցու ազդեցության թուլացման մասին: Այս մասին հաղորդում է newsru.com կայքը: