.jpg)
Իրանը ՌԴ-ին առաջարկել է կառուցել ևս 5 ատոմակայան
Թեհրանը առաջարկում է Մոսկվային Իրանում կառուցել 2 լաբորատորիա և ևս 5 ատոմակայան:
Հաղորդվում է, որ լաբորատորիաները կարող են ստեղծվել Սպահանի մոտ գտնվող ատոմային կենտրոնում, ինչպես նաև` ծանր ջրի վրա աշխատող Արաքայի հետազոտական ռեակտորում:
Նշվում է, որ Իրանը և ՌԴ-ն բանակցություններ են վարում Իրանում 5 ատոմակայան կառուցելու շուրջ, որոնց արժեքը հասնում է մոտավորապես 40 միլիարդ դոլարի:
Հաղորդվում է, որ իրանական կողմից այդ բանակցությունները վարում է «Խաթամ ալ-Անբիա» ընկերությունը, որը ենթարկվում է Իսլամական հեղափոխության պահապանների գնդին: Այս մասին հաղորդում է newsru.com կայքը: