ՌԴ-ն կավելացնի սուզանավերի քանակը Հյուսիսային ծովային ուղում
08/11/2011 18:05

ՌԴ-ն կավելացնի սուզանավերի քանակը Հյուսիսային ծովային ուղում

ՌԴ-ն ավելացնելու է սուզանավերի խմբավորումը Հյուսիսային ծովային ուղում: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիր Պուտինը:

Նրա խոսքերով` նոյեմբերի 9-ին «Սևմաշ»` ծովային փորձարկումներից հետ են վերադառնում նոր մարտական սուզանավերը: Կառավարությունը ավելացնելու է սուզանավերի խմբավորումը և ապահովելու է պետության անվտանգությունը հյուսիսային ուղղությամբ: Այս մասին հաղորդում է utro.ru կայքը:

Հիշեցնենք, որ մինչ այդ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը հայտարարել էր, որ Հյուսիսային ծովային ուղին պետք դիտարկել որպես ևս մեկ միջանցք` Եվրոպայից դեպի Ասիա: Նրա խոսքերով` բեռների տեղափոխումը Հյուսիսային ծովային ուղիյով դեպի Չինաստան զբաղեցնում է 2 օր, իսկ ավանդական ճանապարհով`Պարսից ծոցով, մինչև 2 ամիս:
 

ՌԴ-ն կավելացնի սուզանավերի քանակը Հյուսիսային ծովային ուղում