101 միլիարդ դրամի առյուծի բաժինը` տնտեսական աճի հաշվին
08/11/2011 18:28

101 միլիարդ դրամի առյուծի բաժինը` տնտեսական աճի հաշվին

Այսօր ԱԺ-ում գալիք տարվա բյուջեի քննարկման ժամանակ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ տնտեսական աճի համար 2012 թվականի բազան կլինի ավելի բարձր:

«4.2 %-ն իր բացարձակ ծավալով ավելի մեծ է, քան նախորդը` 4.6 %: Կարծում եմ՝ այս տարի կունենանք մի քիչ ավելի, քան նախատեսել էինք: Այս պահին ունենք շուրջ 5 % ՀՆԱ աճ և արդյունաբերության 13-14 % աճ, արտահանման բարձր ծավալներ»,- ասաց նա:

Տ. Դավթյանի համոզմամբ` «ավելի լավ է հստակ պլանավորել, լինել ավելի զգուշավոր և արդյունքում ունենալ ավելի շատ, քան հակառակը»:

Ինչ վերաբերում է պատգամավորների հնչեցրած մտավախությանը` տնտեսական աճի հաշվին հարկային մուտքերի ավելացման առումով, Տ. Դավթյանը նշեց, որ լրացուցիչ եկամուտների` 101 մլրդ դրամի առյուծի բաժինը պետք է ապահովեն տնտեսական աճի հաշվին, ինչպես նաև` վարչարարության բարելավման ուղղությամբ պետք է քայլեր կատարվեն:

«3 տեսանելի միջոցներ կան` տնտեսական աճ, վարչարարության բարելավում և հարկային փաթեթ, որը լրացուցիչ եկամուտներ կապահովի: Հարկային փաթեթն առաջադիմական է և ուղղված է ավելի տրամաբանական կանոններ սահմանելուն, և կարծում եմ՝ ադեկվատ ու դրական կերպով կընկալվի Աժ պատգամավորների կողմից»,- ընդգծեց նա` հավելելով, որ հույս ունի` համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքը կլինի ոչ այնքան ուժեղ և լուրջ ազդեցություն չի ունենա երկրի տնտեսության վրա:
 

101 միլիարդ դրամի առյուծի բաժինը` տնտեսական աճի հաշվին