.jpg)
Էստոնիայի նախագահը խնդրել է չբաձրացնել իր աշխատավարձը
Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը դիմել է խորհրդարանին` հաջորդ տարի իր աշխատավարձը չբարձրացնելու խնդրանքով:
Օրինագծի նախնական տարբերակով Էստոնիայի նախագահի աշխատավարձը պետք է կազմեր 5200 եվրո, սակայն նախագահը դիմել է խորհրդարանի սահմանադրական կոմիտեին` խնդրանքով, որպեսզի իր աշխատավարձը չբարձրանա:
Կոմիտեն որոշել է փոփոխված տարբերակով օրինագիծը հետ ուղարկել խորհրդարան, որպեսզի ուժի մեջ մնա գործող օրենքը և նախագահի աշխատավարձը չբարձրանա:
Նշենք, որ այս պահի դրությամբ Էստոնիայի նախագահի աշխատավարձը կազմում է 5050 եվրո: Այս մասին հաղորդում է ria.ru կայքը: