215 մլն դրամ` հուշարձանների վերանորոգման և վերականգնման համար
08/11/2011 17:04

215 մլն դրամ` հուշարձանների վերանորոգման և վերականգնման համար

Այսօր ԱԺ-ում Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է քաղաքաշինության ոլորտին գալիք տարում հատկացնել 13.4 մլրդ դրամ:

«Հատկացվող միջոցների հաշվին նախատեսվում է իրականացնել կրթական հաստատությունների, օբյեկտների հիմնանորոգման և բարելավման ծրագիր, որի համար նախատեսվել է 7,709.2 մլն դրամ, մշակութային հաստատությունների բարելավման ծրագիր` 631 մլն դրամ և «Հուշարձանների վերանորոգման և վերականգնման» ծրագրի համար` 215 մլն դրամ»,- մասանավորեցրեց նա:

Բնակարանային ապահովման և շինարարության նպատակով նախատեսվել է հատկացնել 4,531.9 մլն դրամ:

«Ծախսերի գերակշիռ մասը` 4,031.9 մլն դրամ, ուղղվելու է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովմանը»,- հավելեց նախարարը: 

215 մլն դրամ` հուշարձանների վերանորոգման և վերականգնման համար