Մանուկ Վարդանյանն ընդունել է Ջոն Հեֆերնին
08/11/2011 19:34

Մանուկ Վարդանյանն ընդունել է Ջոն Հեֆերնին

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնին և շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Դեսպանի խնդրանքով` Մ. Վարդանյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական` տրանսպորտի, ճանապարհաշինության, կապի և հեռահաղորդակցության ոլորտները և իրականացվող ծրագրերը:

Ինչպես հաղորդում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամլո ծառայությունից, նախարարը հատկապես կարևորել է տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերի իրականացումը, այդ թվում «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման, դեպի Վրաստան երկու մայրուղիների վերակառուցման ծրագրերը, ինչպես նաևդեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող տրանսպորտային հանգույցների` ուեւորատար և բեռնատար երկաթգծի, նոր ավտոճանապարհի և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը:

Մ.Վարդանյանը ներկայացրել է նաև երկաթուղու ոլորտում իրականացվելիք երկու` Վանաձոր-Ֆիալետովո և «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցման ծրագրերը:

Անդրադարնալով հեռահաղորդակցության ոլորտին` նախարարն առանձնացրել է փոստը և լայնաշերտ ինտերնետի ծրագրի իրականացումը:

Աղբյուրի համաձայն` դեսպան Ջոն Հեֆերնը շնորհակալություն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և հույս հայտնել, որ հետագայում երկուստեք համագործակցությունն էլ ավելի կակտիվանա: Դեսպանը նշել է, որ նոր ծրագրերի իրականացման գործում կփորձի գտնել ամերիկյան ընկերություններ:

Դեսպան Հեֆերնին հետաքրքրվել է սահմանային հատվածներում երկաթուղու տեխնիկական ներկա վիճակով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտով, հեռուստաընկերությունների թվայնացման գործընթացով և օդանավակայանի տարածքում լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագրով:

Մանուկ Վարդանյանն ընդունել է Ջոն Հեֆերնին