«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ճանաչվել է Հայաստանի ամենաժողովրդականը
08/11/2011 16:30

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ճանաչվել է Հայաստանի ամենաժողովրդականը

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» գրավել է առաջին տեղը «Հայաստանի ամենաժողովրդական բանկ» անվանակարգում, որը անցկացվել է www.credit.am կայքի ացելուների միջև 2011թ. հունիս-հոկտեմբեր ամիսներին:

Հարցման նպատակն է որոշել երկրի բնակչության վերաբերմունքը ՀՀ բանկերի նկատմամբ և ձևավորել ժողովրդական վարկանիշ:

Ինչպես տեղեկացնում են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ բաժնից, անցկացված հարցմանը մասնակցել է 11 110 մարդ: «ՎՏԲ-Հայաստան Բանկի» օգտին քվեարկել են մասնակիցների 20%-ը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի» գլխավոր տնօրեն Վ.Օվսյաննիկովը նշել է, ամենաժողովրդականը` հասկանալի, հասանելի, հուսալի և արդյունավետ բանկն է, որտեղ ամեն ինչ նպատակաուղղված է ֆինանսական հարցերի գրագիտորեն և օպերատիվ լուծմանը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեր բանկը ճանաչվել է ՀՀ ամենաժողովրդական բանկը: Բացի այդ, դա բանկ է, որը վայելում է բնակչության բարձր վստահությունը: Համապատասխանաբար, մենք պետք է պահպանենք մեր առաջատար դիրքերը ֆինանսական շուկայում և շարունակել առաջարկել մեր հաճախորդներին նոր և առավել հարմար պրոդուկտներ և ծառայություններ»:
 

«ՎՏԲ-Հայաստան Բանկը» ճանաչվել է Հայաստանի ամենաժողովրդականը