Մոջին կբողոքարկի դատարանի վճիռը
09/11/2011 18:38

Մոջին կբողոքարկի դատարանի վճիռը

Թուրինի «Յուվենթուսի» նախկին գլխավոր տնօրեն Լուչանո Մոջին չի ընդունում դատարանի` երեկ հրապարակած որոշումը, որի համաձայն` առաջիկա 5 տարին և 4 ամիսը պետք է անցկացնի բանտում: Այս մասին հայտնում է AP-ն: Թուրինյան ակումբի նախկին ղեկավարը մտադիր է մոտ ժամանակներս բողոքարկել այդ վճիռը: Նա հայտարարել է, որ սա միայն «պայքարի առաջին ռաունդն է»:

Մոջին կբողոքարկի դատարանի վճիռը