Եվս մեկ` հաղթական քայլի սպասումով
11/11/2011 11:22

Եվս մեկ` հաղթական քայլի սպասումով

Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ընթացող Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Հոլանդիայի ընտրանու նկատմամբ և 13 միավորով ստանձնեց առաջատարի դերը: Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը համապատասխանաբար պարտության մատնեցին Գիրիին և Սոկոլովին, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը խաղաղ դաշն կնքեցին Վան Վելիի և Ստելվագենի հետ:

Հաշվետու տուրում Ադրբեջանի հավաքականը 1,5:2,5 հաշվով պարտվեց Գերմանիայի ընտրանուն: Ի դեպ, վերջինիս հետ մեր թիմը կհանդիպի այսօր` 9-րդ տուրի շրջանակներում: Գերմանացիները նույնպես իրենց ակտիվում 13 միավոր ունեն, սակայն մեր ընտրանուն զիջում են միավորների ընդհանուր քանակով:

Ադրբեջանի ու Բուլղարիայի հավաքականները 12-ական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը: Հունգարիայի, Ռումինիայի և Ռուսաստանի թիմերը վաստակել են 11-ական միավոր:

Այսպիսով` այսօր հաջողության հասնելու դեպքում Հայաստանի հավաքականը կպոկվի իրեն հետապնդողից ու կհռչակվի Եվրոպայի չեմպիոն: Հուսանք, որ հենց այդպես էլ կլինի:
 

Եվս մեկ` հաղթական քայլի սպասումով