Հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին սերբերին
11/11/2011 11:26

Հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին սերբերին

Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը ծանր պայքարում 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Սերբիայի ազգային թիմի նկատմամբ: Մարիա Կուրսովան ու Լիլիթ Մկրտչյանը համապատասխանաբար հաղթեցին Դրլժևիչին և Չելյուսկինային: Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Բոյկովիչի հետ, իսկ Լիլիթ Գալոյանը զիջեց Ստոյանովիչին:

Հաշվետու տուրից հետո մեր թիմը 10 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում: Առաջատարը` Ռուսաստանի ընտրանին, իր ակտիվում 15 միավոր ունի և 2 միավորով գերազանցում է երկրորդ տեղում հաստատված Լեհաստանի հավաքականին, որի հետ հայ շախմատիստուհիները կհանդիպեն այսօր: Ուկրաինայի ու Վրաստանի թիմերն իրենց ակտիվում ունեն 12-ական միավոր: 10 միավոր ունեն նաև ֆրանսուհիները, ովքեր միավորների ընդհանուր քանակով գերազանցում են Հայաստանի հավաքականին:
 

Հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին սերբերին