Տիգրան Մարտիրոսյանը բավարարվեց 4-րդ տեղով
11/11/2011 11:27

Տիգրան Մարտիրոսյանը բավարարվեց 4-րդ տեղով

Փարիզում ընթացող աշխարհի ծանրամարտի առաջնությունում Տիգրան Մարտիրոսյանը, ով նախորդ տարի նվաճել էր մոլորակի չեմպիոնի կոչումը, 77 կգ քաշային կարգում բավարարվեց 4-րդ տեղով: Հայ դյուցազնը պոկեց 166 կգ, հրեց 190 կգ և երկամարտի 356 կգ արդյունքով հաստատվեց 4-րդ տեղում: Պոկում վարժությունում, ի դեպ, նա արժանացավ փոքր բրոնզե մեդալի:

Նույն քաշային կարգում հանդես եկած Առաքել Միրզոյանը, ով վերջերս է ապաքինվել վնասվածքից, երկամարտի 338 կգ ցուցանիշով հայտնվեց 10-րդ տեղում:
 

Տիգրան Մարտիրոսյանը բավարարվեց 4-րդ տեղով