«Մանկական Եվրատեսիլ»-ը կվարեն Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը
15/11/2011 14:36

«Մանկական Եվրատեսիլ»-ը կվարեն Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը

Երևանում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ-2011»-ի հաղորդավարների անուններն անհայտ էին մինչև այսօր, նույնիսկ պտտվում էին շատ ու շատ հայտնի մարդկանց անուններ:

Այսօր «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը և «Եվրատեսիլ»-ի կազմկոմիտեի մամուլի ղեկավար Արտակ Վարդանյանը լրագրողներին տեղեկացրին, որ մրցույթը վարելու են Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ «Հասիր բարձունքին» խորագիրը կրող «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կանցկացվի դեկտեմբերի 2-3-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մրցույթին Հայաստանը կներկայացնի Դալիթան` իր «Welcome to Armenia» կատարմամբ:
 

«Մանկական Եվրատեսիլ»-ը կվարեն Գոհար Գասպարյանը և Ավետ Բարսեղյանը