Դարչինյան-Մորենո մենամարտը հաստատվեց
17/11/2011 16:07

Դարչինյան-Մորենո մենամարտը հաստատվեց

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում WBA-ի վարկածով սուպերչեմպիոն Անսելմո Մորենոյի և IBO-ի վարկածով չեմպիոն Վիկ Դարչինյանի մենամարտը պաշտոնապես հաստատվել է: Այս մասին հայտնում է «Fightnews»-ը:

Մարտը կկայանա դեկտեմբերի 3-ին, ամերիկյան Անահայմում: Բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս կգան նաև Աբներ Մարեսն ու Ջոզեֆ Ագբեկոն:
 

Դարչինյան-Մորենո մենամարտը հաստատվեց