Լևոն Արոնյանի երկրորդ ոչ-ոքին
18/11/2011 12:27

Լևոն Արոնյանի երկրորդ ոչ-ոքին

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Մոսկվայում կազմակերպված Միխայիլ Տալի հուշամրցաշարի 2-րդ տուրում միավորը կիսեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Այժմ նա իր ակտիվում 1 միավոր ունի և 4-7-րդ տեղերն է բաժանում Անանդի, Կարյակինի և Նակամուրայի հետ:

Հաշվետու տուրում ոչ-ոքիներ արձանագրվեցին նաև Նեպոմնյաշչի-Իվանչուկ, Սվիդլեր-Անանդ և Կարյակին-Նակամուրա պարտիաներում: Իսկ Մագնուս Կառլսենը պարտության մատնեց Բորիս Գելֆանդին:

Այսպիսով` 2-րդ տուրից հետո 1,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Իվանչուկը, Նեպոմնյաշչին և Կառլսենը: Գելֆանդը, Կրամնիկն ու Սվիդլերն իրենց ակտիվում ունեն կեսական միավոր:
 

Լևոն Արոնյանի երկրորդ ոչ-ոքին