Բ.Սահակյանն հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներին
21/11/2011 14:32

Բ.Սահակյանն հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին հանդիպում է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Քրեքորյանի և Դենիս Զայնի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին և մի շարք կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
 

Բ.Սահակյանն հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներին