Բաբայան. Ադրբեջանին զսպող ամենամեծ ուժը Արցախն ու Հայաստանն են
21/11/2011 17:01

Բաբայան. Ադրբեջանին զսպող ամենամեծ ուժը Արցախն ու Հայաստանն են

«Ադրբեջանին զսպող ամենամեծ ուժը Արցախն ու Հայաստանն են, սակայն միջազգային հանրությունը ևս պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այդ պետության գործողությունները կառուցողական լինեն»,- մեկնաբանելով շփման գծում ադրբեջանցի դիպուկահարների կողմից ԼՂՀ ՊԲ 2 զինծառայողների սպանության փաստը՝ Aysor-ի  թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայան:

Ըստ նրա՝  Ադրբեջանը նման գործելաոճից չի ձերբազատվում, և հատկանշական է, որ դա կատարվում է համանախագահների` տարածաշրջան այցելության նախօրեին:

«Բացի ռազմական ոլորտում կատարած ապակառուցողական քայլերից, Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարությունը, այդ թվում՝ երկրի նախագահ Ալիևը, շարունակում են ֆաշիստական բնույթի հայտարարութուններ անել»,- ասաց Դ. Բաբայանը: 

Բաբայան. Ադրբեջանին զսպող ամենամեծ ուժը Արցախն ու Հայաստանն են