Դե Յոնգը չի պլանավորում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»
21/11/2011 18:22

Դե Յոնգը չի պլանավորում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Նայջլ դե Յոնգը հերքել է տեղեկատվությունը, ըստ որի` մրցաշրջանի վերջում կհեռանա թիմից: Հենց այդ ժամանակ, ի դեպ, կավարտվի նրա պայմանագրի ժամկետը, իսկ նորը դեռ չի ստորագրվել:

«Չարժե անհանգստանալ իմ պայմանագրի համար,- դե Յոնգի խոսքերը մեջբերել է «Mirror»-ը:- Մեկ անգամ չեմ ասել, որ միայն ակումբը կարող է վճռել իմ ճակատագիրը: Արդեն երեք տարի է` այստեղ եմ խաղում, և ինձ ամեն ինչ դուր է գալիս: Անցած մրցաշրջանում մենք նվաճեցինք Անգլիայի գավաթը, այժմ էլ մեր գործերը լավ են ընթանում: Ոչ մի պատճառ չկա, որը կարող է ստիպել ինձ` փոխելու ակումբային գրանցումը»:

Հիշեցնենք, որ դե Յոնգը 2009 թ. «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել «Համբուրգից»: Ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում ընդամենը 3 հանդիպում է անցկացրել:
 

Դե Յոնգը չի պլանավորում հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»