Եվրասիանեթ. Բաքուն սկսել է հակասական քայլեր ձեռնարկել
21/11/2011 18:35

Եվրասիանեթ. Բաքուն սկսել է հակասական քայլեր ձեռնարկել

«Եվրասիանեթ»-ը անդրադարձել է Ադրբեջանի ներքաղաքական կյանքին ու նշել, որ Բաքուն Թեհրանից պաշտպանվելու համար սկսել է հակասական քայլեր անել:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի մի շարք քաղաքագետներ՝ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից վերջերս արված քննադատական զեկույցը, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի իշխանությունները մի շարք սահմանափակումներ են դնում կրոնական գործունեության վրա, համարում են պետության ներքին գործերի միջամտություն:

Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանը մի շարք փոփոխություններ է կատարել իրավախախտումների մասին օրենսգրքում, ըստ որի պատիժ է սահմանվում նրանց համար, ովքեր կտարածեն կրոնական գրականություն. այդ «հանցանքի» համար նրանք կտուգանվեն ՝ 5000-7000 մանաթ՝  6361-8905 դոլար կամ կդատապարտվեն 2 տարվա ազատազրկման:

«ԶԼՄ-ների իրավունքի ինստիտուտի» տնօրենի տեղակալ Հալիդ Ահալիևի կարծիքով,  «Ադրբեջանն ոտնահարում է իր ստորագրած Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, ըստ որի չպետք է սահմանափակել կրոնական գրականության տարածումը: Անկասկած, օր կգա, որ հավատացյալները կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:

Քաղաքագետ Արիֆ Յունուսոֆի կարծիքով, Ադրբեջանի կողմից նախաձեռնված այս փոփոխությունները ապացույցն են այն բանի, որ նա մտահոգ է, որ Ադրբեջանում իսլամը դառնում է մասսայական, իսկ դա կառավարության համար լուրջ սպառնալիք է հանդիսանում: 

Եվրասիանեթ. Բաքուն սկսել է հակասական քայլեր ձեռնարկել