.jpg)
Պատմաբան. Ջավախքը հայոց սեփականությունն է
«Ջավախքը հայոց հայրենիքն է, որն այսօր գտնվում է Վրաստանի գերիշխանության տակ, սակայն նրան պետք է մոտենալ որպես հայոց սեփականություն, և ես Ջավախքին մոտենում են որպես գալիք սերունդների սեփականություն»,- այսօր ջավախքահայ ակտիվիստ Վահագն Չախալյանին և Ջավախքի հիմնախնդիրներին նվիրված միջոցառման ժամանակ ասաց պատմաբան-լրագրող Գևորգ Յազիճյանը:
Նրա խոսքերով` այսօր հիմնական խնդիրն այն է, որ Ջավախքը հայազրկելու հստակ, պետական քաղաքականություն է տարվում, որն աջակակցություն է ստանում արևմտյան ուժերի կողմից:
Գ. Յազիճյանը նշեց, որ հայաթափությունը կբերի ընդհանրապես հայազրկության, որին ականատես ենք եղել Նախիջևանում, Արևմտյան Հայաստանում:
Ըստ նրա` երկքաղաքացիության մաիսն օրենքը նույնպես նպաստում է Ջավախքի հայաթափմանը, քանի որ երկքաղաքացիություն ստացողների մեծ մասը Ջավախքի հայերն են, որոնք ստանում են ՀՀ քաղաքացիություն, որպեսզի գնան ՌԴ` արտագնա աշխատանքի, սակայն վերջին շրջանում նրանք մեկնում են արդեն ընտանիքներով:
Գ. Յազիճյանը հավելեց, որ Ջավախքին ամենաքիչը պետք է տրամադրվի լեզվական և վարչական ինքնավարություն, որն այսօր կարող է բավարարել հայությանը: