ՀՀ ԳԱԱ-ի գիտական ամսագիրը կարդում են աշխարհի 100 երկրում
21/11/2011 17:42

ՀՀ ԳԱԱ-ի գիտական ամսագիրը կարդում են աշխարհի 100 երկրում

ՀՀ ԳԱԱ-ի «Electronic Journal of Natural Sciences» գիտական ամսագիրը, որը լույս է տեսնում ամերիկյան EBSCO հրատարակչության հետ համատեղ աշխատանքի արդյունքում, կարդում են աշխարհի ավելի քան 100 երկրներում:

 ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնի հաղորդմամբ` ամսագիրը հրատարակվում է 2003թ-ից անգլերեն լեզվով` տարեկան 2 համարով, ամեն համարում 10-12 հոդված: Ամսագրի առավել կարդացվող հոդվածները վերաբերում են հետևյալ գիտական ուղղություններին`համակարգչային դինամիկ մոդելավորում, շրջակա միջավայրի մասին գիտություններ և կենսաբազմազանություն, կենսատեխնոլոգիա, օրգանական միացությունների սինթեզ և հատկությունների ուսումնասիրում, կենսաքիմիա, մոլեկուլային կենսաբանություն, տեսական կենսաֆիզիկա: Ինչպես նշում է ամսագրի գլխավոր խմբագիր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Շահինյանը, ամսագիրն ունեցել է ավելի քան 6000 ընթերցող, որոնցից մոտ 65%-ը ԱՄՆ-ից:
 

ՀՀ ԳԱԱ-ի գիտական ամսագիրը կարդում են աշխարհի 100 երկրում