Սեյֆ ալ-Իսլամին չեն հանձնի Հաագայի միջազգային քրեական դատարան
21/11/2011 10:06

Սեյֆ ալ-Իսլամին չեն հանձնի Հաագայի միջազգային քրեական դատարան

Լիբիայի նոր կառավարությունը հրաժարվել է Մուհամար Քադաֆիի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին հանձնել Հաագայի միջազգային քրեական դատարանին։ Այդ մասին տեղեկացնում է Ասոշիեյթիդ պրեսս (Associated Press ) գործակալությունը`  հղում անելով երկրի տեղեկատվության նախարար Մահմուդ Շամամին։

Նշվում է, որ կիրակի օրը Լիբիայի կառավարությունում քվեարկություն է տեղի ունեցել, որի արդյունքում էլ որոշվել է Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի հետագա ճակատագիրը, որը ձերբակալվել էր նախօրեին՝ երկրի հարավում։ Քվարկության արդյունքներով որոշվել է, որ Սեյֆ ալ-Իսլամը պատասխան կտա իր երկրի դատարանի առջև։

Նման որոշում է կայացվել այն պատճառով, որ Քադաֆիի որդին հացագործություն է կատարել ընդդեմ Լիբիայի ժողովրդի։

Մինչ այդ՝ միջազգային քրեական դատարանաը Սեյֆ ալ-Իսլամին ձերբակալելու օրդեր էր տվել՝ մարդկության դեմ ոճրագործություն կատարելու մեղադրանքով։

Սեյֆ ալ-Իսլամը ձերբակալվել է  նոյեմբերի 19-ին, երկրի հարավում, երբ փորձում էր փախչել Նիգեր։ Ներկայումս նա գտնվում է Զինտան քաղաքում։
 

Սեյֆ ալ-Իսլամին չեն հանձնի Հաագայի միջազգային քրեական դատարան