.jpg)
Կրուիֆը մեղադրվում է ռասիզմի մեջ
«Այաքսի» դիտորդական խորհրդի անդամ Սթիվեն տեն Հավեն ամստերդամյան ակումբի լեգենդ Յոհան Կրուիֆին մեղադրել է ռասիզմի մեջ: Տեն Հավեի խոսքերով` աշխարհի 1974 թ. փոխչեմպիոնը նիստերից մեկի ժամանակ վիրավորել է դիտորդական խմբի անդամ Էդգար Դավիդսին:
«Երբեմն մարդիկ անցնում են սահմանը: Վերջին նիստի ժամանակ ռասիստական արտահայտություններ են հնչեցվել, և դա ճմշարտություն է: Էդգար Դավիդսը ցնցված էր իր հանդեպ դրսևորված նման վերաբերմունքից»,- ասել է տեն Հավեն:
Նշենք, որ Կրուիֆը վատ հարաբերությունների ունի «Այաքսի» ղեկավարության հետ և արդեն մի քանի անգամ սպառնացել է, որ կհեռանա դիտորդական խորհրդից: