Նյու-Յորքում կանխվել է ահաբեկչական գործողություն
21/11/2011 10:47

Նյու-Յորքում կանխվել է ահաբեկչական գործողություն

Նյու-Յորքում ոստիկանությունը կանխարգելել է ահաբեկչական գործողություն: Այդ մասին հայտարարել է Նյու-Յորքի քաղաղապետ Մայքլ Բլումբերգը:

Նրա խոսքերով, ձերբակալվածն այսպես կոչված «միայնակ գայլ» է, որի համար այդ գործողության դրդապատճառ է հանդիսացել ամերիկյան զորքերի ներկայությունը Իրաքում և Աֆղանստանում, ինչպես նաև «Ալ-Քաիդա»-ի քարոզչությունը:

Ձերբակալվածը 27-ամյա Խոսե Պիմենտալն է, որը հանդիսանում է ԱՄՆ-ի քաղաքացի, բնակվում էր Մանհեթենում, սակայն ինքն իրեն կոչում էր Ուսամա Հուսեյն` ի պատիվ «Ալ-Քաիդա»-ի սպանված առաջնորդ Ուսամա բեն Լադենի և մահապատժի ենթարկված Սադդամ Հուսեյնի:

Պիմենտալը իսլամ է ընդունել ԱՄՆ-ի տարածքում, չնայած ծագումով Դոմինիկյան Հանրապետությունից է:

Ոստիկանները հայտնաբերել են նրան այն պահին, երբ վերջինս Մանհեթենում գտնվող իր բնակարանում պատրաստում էր ռումբի վրա տեղադրել ժամային մեխանիզմ:

Վերջինս պատրաստվում էր հարձակումներ իրականացնել ոստիկանական մեքենաների, ոստիկանատների, ինչպես նաև արտերկրից վերադարձող զինվորականների վրա: Այդ մասին հաղորդում է «newsru.com» կայքը:
 

Նյու-Յորքում կանխվել է ահաբեկչական գործողություն