Պակիստանի իշխանությունները և Թալիբանը սկսել են բանակցությունները
21/11/2011 12:38

Պակիստանի իշխանությունները և Թալիբանը սկսել են բանակցությունները

Պակիստանի իշխանությունները և իսլամիստական ահաբեկչական «Թալիբան» շարժման ներկայացուցիչները սկսել են բանակցությունները քիչ բնակեցված Հարավային Վազիրիստանի իրավիճակի շուրջ:

Այդ շրջանը օգտագործվում է «Թալիբան»-ի կողմից որպես ռազմակայան` երկրով մեկ հարձակումներ իրականացնելու համար:

Բանակցությունների ընթացքում շարժման ներկայացուցիչները արդեն իսկ ներկայացրել են իրենց նախապայմաններից մեկը` «Թալիբան»-ի մարտիկների ազատ արձակումը պակիստանյան բանտերից: Այդ մասին հաղորդում է «rbc»-ն:
 

Պակիստանի իշխանությունները և Թալիբանը սկսել են բանակցությունները