Ռունին կարող է բաց թողնել «Բենֆիկայի» հետ հանդիպումը
21/11/2011 17:57

Ռունին կարող է բաց թողնել «Բենֆիկայի» հետ հանդիպումը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում «Բենֆիկայի» հետ կայանալիք հանդիպումը: Ինչպես հաղորդում է «Sportinglife»-ը, 26-ամյա ֆուտբոլիստն այսօր հիմնական կազմում չի մասնակցել թիմի հերթական պարապմունքին: Սակայն ակումբը ոչ մի տեղեկություն չի հրապարակել, որ նա վնասվածք կամ մեկ այլ խնդիր ունի:

Մարզմանը չի մասնակցել նաև պաշտպան Ջոննի Էվանսը, իսկ ահա Քրիս Սմոլլինգն ու Դեննի Ուելբեկը պարապել են անհատական ծրագրով:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Բենֆիկա» հանդիպումը կայանալու է նոյեմբերի 22-ին:
 

Ռունին կարող է բաց թողնել «Բենֆիկայի» հետ հանդիպումը