.jpg)
Տրապատոնի. «Կարող ենք անակնկալ մատուցել»
Իռլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին պլանավորում է այս շաբաթվա ընթացքում այցելել Ուկրաինա` մարզումային կենտրոնների հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
«Փորձով գիտեմ, որ յուրաքանչյուր խոշոր մրցաշարում անպայման մեկ թիմ-անակնկալ է հայտնվում,- իտալացի 72-ամյա մարզչի խոսքերը մեջբերել է «Ուկրաինա-2012» տեղեկատվական կենտրոնը:- Իսկ ինչո՞ւ Իռլանդիայի հավաքականը չի կարող հենց այդ թիմը լինել: Վստահ եմ, որ մենք ի վիճակի ենք հաղթահարել խմբային փուլի արգելքը և մտնել քառորդ եզրափակիչ` անկախ վիճակահանության արդյունքներից»:
Հիշեցնենք, որ Իռլանդիայի ընտրանին դեկտեմբերի 2-ին կայանալիք վիճակահանությանը կմասնակցի վերջին` չորրորդ զամբյուղից: Նույն զամբյուղում են ընդգրկված նաև Ֆրանսիայի, Դանիայի ու Չեխիայի ազգային թիմերը: Վերջին երկուսը, ի դեպ, Հայաստանի հավաքականի մրցակիցներն են աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: