Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է
21/11/2011 20:23

Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը 1998թ-ի մարտին որոշեց նոյեմբերի 21-ը հռչակել Հեռուստատեսության համաշխարհային օր: Պետություններին առաջարկվեց այս օրը քննարկել այնպիսի հարցեր, ինչպիսիք են հեռուստատեսային հաղորդումների միջոցով խաղաղության, անվտանգության, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման քարոզչությունը:

Թեպետ տոնը սկսել են նշել բոլորովին վերջերս, բայց հեռուստատեսությունը 100 տարվա պատմություն ունի: Էլեկտրոնային ճառագայթների միջոցով պատկերների ընդունման և հաղորդման առաջին փորձերն արվել են դեռևս 1920-ական թվականներին` ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Խորհրդային Միությունում:

Հեռուստատեսային հաղորդումները մեծ տարածում գտան 20-րդ դարի 50-ական թթ-ին Եվրոպայում, մինչդեռ Մոսկվայից հաղորդումներ էին հեռարձակվում արդեն 30-ականներին:
 

Այսօր հեռուստատեսության համաշխարհային օրն է