Սևակ Մխիթարյանը` Սան Պաուլոյի մրցաշարում
02/12/2011 17:09

Սևակ Մխիթարյանը` Սան Պաուլոյի մրցաշարում

Գրոսմայստեր Գրիգոր-Սևակ Մխիթարյանը Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում անցկացվող մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, նա մեկ միավորով է հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Սանդրո Մարեկոյից (Արգենտինա):

Ավելացնենք, որ մինչև մրցաշարի ավարտը մնում է երկու տուր:

Սևակ Մխիթարյանը` Սան Պաուլոյի մրցաշարում