Ա.Դավթյան.«Կոմունիստները կրկնապատկեցին իրենց ցուցանիշները»
07/12/2011 15:50

Ա.Դավթյան.«Կոմունիստները կրկնապատկեցին իրենց ցուցանիշները»

«ՌԴ ընտրությունների ցուցանիշները մեզ որոշակի վերլուծությունների առիթ պիտի տան, որովհետև «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը կորցրեց քվեների 15%-ը։ Կոմունիստները 2007թ. համեմատ կրկնապատկեցին իրենց ցուցանիշը։ Կարծում եմ, որ ոչ պակաս կարևոր էր նաև այն, որ նրանք 2-րդ արդյունքը ցույց տվեցին նաև ՌԴ մշակութային երկու կենտրոններում՝ մայրաքաղաքում և Սանկտ Պետերբուրգում։ Սա լուրջ վերլուծության նյութ է, որվհետև ԽՍՀՄ փլուզումից հետո կոմունիստներն այս երկու քաղաքներում այսպիսի հաջողություններ չէին ունենում», - այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսելով ՌԴ ընտրությունների մասին` ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը:

Ինչ վերաբերում նրան, թե ՌԴ ընտրություններն ինչ ազդեցություն կունենան Հայաստանի վրա՝ Ա. Դավթյանի կարծիքով, այստեղ շատ կարևոր է, թե ինչպիսի կառավարություն կձևավորվի Ռուսաստանում և ինչ փոփոխություններ կկատարի Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններում։

«Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել ազդեցությունների մասին»,- նշեց պատգամավորը։