.jpg)
Բուլղարիան դուրս է գալիս «Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս» նախագծից
Բուլղարիայի կառավարությունը որոշում է կայացրել հրաժարվել Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս նավթամուղի շինարարությունից` համարելով այն տնտեսապես ոչ շահավետ: Այս մասին հայտարարել է Բուլղարիայի ֆինանսների նախարար Սիմեոն Դյանկովը:
Սոֆիան դիմել է նախագծի մասնակից մյուս 2 կողմերին`ՌԴ-ին և Հունաստանին, 2007 թ.-ին եռակողմ համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար:
Հաղորդվում է, որ եթե Մոսկվան ու Աթենքը մերժեն առաջարկը, Բուլղարիան միակողմանիորեն դուրս կգա պայմանագրից 12 ամսվա ընթացքում:
282 կմ-ոց նավթամուղը պետք է ապահովեր ռուսական նավթի առաքումը հունական Ալեքսանդրուպոլիս նավահանգիստ` Բուլղարիայի տարածքով, շրջանցելով Բոսֆոր և Դարդանել ծանրաբեռնված նեղուցները: Այս մասին հաղորդում է rbc-ն: