«ՀԱԿ ներկայացուցիչները` ասֆալտի բովով  թրծված հռետորներ»
07/12/2011 16:10

«ՀԱԿ ներկայացուցիչները` ասֆալտի բովով թրծված հռետորներ»

«2012-ին ձևավորվելիք խորհրդարանում ռադիկալ ընդդիմութունը էականորեն ներկայացված է լինելու: Քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են լինել խորհրդարանում, պետք է հասկանան նաև, որ ՀԱԿ-ը խորհրդարան է տանում փողոցային մարտերում թրծված հռետորների, որովհետև խորհրդարանը միայն քվեարկելու համար չէ, այլ` երկրի առաջին ամբիոնը, որտեղ պետք է տիրապետել հռետորական արվեստի գործիքներին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման մտահոգություն հայտնեց Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

Նա զգուշացրեց, որ «եթե խորհրդարանում չլինեն համապատասխան մակարդակի հռետորներ, որոնք ժամանակի ընթացքում բանավեճի կամ երկխոսության մեջ կմտնեն ՀԱԿ-ի հռետորների հետ, ապա 6 ամիս անց խորհրդարանը կդառնա ՀԱԿ-ի ամբիոնը»:

ՀԱԿ ներկայացուցիչները, Գ. Արսենյանի գնահատմամբ, ասֆալտի բովով թրծված հռետորական արվեստի բարձրագույն դրսևորումներին տիրապետող անձինք են:
 

«ՀԱԿ ներկայացուցիչները` ասֆալտի բովով թրծված հռետորներ»