.jpg)
Իրավապաշտպանը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում
Այսօր վաղ առավոտյան Ստամբուլի օդանավակայանում ձերբակալվել է փաստաբան և իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը:
«Թուրանի» փոխանցմամբ` իրավաբան Յավեր Շահբազովի խոսքերով` ձերբակալությունը, օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցների և Ի. Ալիևի միջև տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է: Յավեր Շահբազովը հայտնել է, որ Ալիևի համար արդեն փաստաբան են վարձել:
Հիշեցնենք, որ Ինթիգամ Ալիևը Բաքու էր վերադառնում Վիլնյուսից, որտեղ մասնակցել էր ԵԱՀԿ անդամ պետությունների ոչ կառավարական կազմակերպությունների առաջնորդների հանդիպմանը: