.jpg)
Փորձագետ. Ձվի շուկան ապահովված է, խուճապի կարիք չկա
Այս տարի դեկտեմբերին հայրենի ձվի շուկայում աժիոտաժ չի լինելու, անհրաժեշտ հավկիթի մի մասը ներկրվել է, մի մասը արտադրվում է: Այսօր այս մասին հայտարարեց մարկետինգի փորձագետ Մանասե Եփրեմյանը: Նա շեշտեց, որ պետք չէ մեծ քանակով հավկիթ գնել և պահել սառնարաններում, այնպես ինչպես անցած տարի:
Ըստ նրա, անցած տարվա դեկտեմբերին ձվի շուկայի աժիոտաժի մեղավորը հասարակություն էր, քանի որ գնվել էր մեծ քանակով հավկիթ, որի կարիքը չկար, որն էլ խուճապ էր առաջացրել:
Այս տարի, նրա համոզմամբ, անցած տարվանից դաս քաղելով, և' տնտեսավարող սյուբյեկտները, և' պետական մարմինները անհրաժեշտ քայլեր արդեն ձեռք են առել և պատրաստվել «դեկտեմբերի ենթադրյալ խուճապին»:
Մանասե Եփրեմյանի փոխանցմամբ, արդեն ներկրվել և պահեստավորվել է 5 մլն հատիկ հավկիթ. Հայաստանի պահանջարկը 30-35 մլն հատիկ է, մնացածը կապահովվի տեղական արտարդողը:
Մակրետինգի փորձագետը խորհուրդ տվեց սպառողներին գնել անհրաժեշտ քանակի ձու, քանի որ ըստ հաշվարկների, անցած տարի գնվել էր 40 տոկոս ավելի ձու, քան դրա կարիքը կար: