.jpg)
Պուտինը դիմել է ԿԸՀ` թեկնածության գրանցման համար
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը փաստաթղթեր է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով` 2012թ.-ի մարտի 4-ի նախագահական ընտրություններին իր թեկնածության գրանցման համար:
Փաստաթղթերի տրամադրման համար Պուտինն անձամբ է ժամանել Մոսկվայի կենտրոնում գտնվող ԿԸՀ-ի շենք և բարձրացել 4-րդ հարկ, որտեղ անցնում են ԿԸՀ-ի գլխավոր արարողությունները:
ԿԸՀ-ի ներկայացուցիչ Նինա Կուլյասովան ընդունել է այդ փաստաթղթերը և համապատասխան դիմումը, որը Պուտինը ստորագրել է նրա ներկայությամբ:
Նշենք, որ Վ. Պուտինը դարձել է առաջին քաղաքական գործիչը, ով դիմում է ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու համար` արդեն 3-րդ անգամ: 2000 և 2004թթ.-ին Պուտինը մասնակցել էր նախագահական ընտրություններին ինքնաառաջադրմամբ: Այդ մասին հաղորդում է Րիա Նովոստի (ria.ru) գործակալությունը: