.jpg)
Վարչապետ. ՀՀ-ում քաղաքական ճգնաժամ չկա
«Այս պահին քաղաքական ճգնաժամ չկա, որպեսզի կառավարությունը հրաժարական տա»,- արձագանքելով լրագրողների հարցին, թե ինչպե՞ս է վարչապետը վերաբերում ԱԺ այսօրվա նիստում ՀՅԴ-ի կողմից կառավարությանը հայտնված անվստահությանը, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նշենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը կուսակցության որոշումը պարզաբանել է նրանով, որ ՀՀ կառավարության վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով ազգաբնակչության վիճակը վատացել է: