Ռաֆայել Վահանյանը կես միավոր պարգևեց «Հին ձեռքեր» թիմին
09/12/2011 10:40

Ռաֆայել Վահանյանը կես միավոր պարգևեց «Հին ձեռքեր» թիմին

Չեխիայի Մարիանսկե Լազնե քաղաքում շարունակվում է «Հին ձեռքեր»-«Ձնծաղիկներ» շախմատային մրցախաղը: Հերթական` 5-րդ տուրում «Հին ձեռքերը» հաղթեց 2,5:1,5 հաշվով: Հաղթողներին կես միավոր պարգևեց հայ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը` ոչ-ոքի խաղալով Մարիա Մուզիչուկի հետ: Այժմ «Հին ձեռքերը» հաշվի մեջ առջևում է 12:8 հաշվով:
 

Ռաֆայել Վահանյանը կես միավոր պարգևեց «Հին ձեռքեր» թիմին