.jpg)
12/12/2011 17:17
Հենրիխ Մխիթարյանը մտավ Ուկրաինայի ֆուտբոլային պատմության մեջ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դոնեցկի «Շախտյորի» կազմում հերթական գոլը խփեց` արտագնա խաղում գրավելով «Կրիվբասի» դարպասը: Այդ խաղում դա «Շախտյորի» երկրորդ գոլն էր, իսկ Ուկրաինայի առաջնությունների պատմության մեջ` 12000-րդը: Այս մասին հայտնում է «հանքափորների» պաշտոնական կայքը: