.jpg)
Կառլեն Մկրտչյանը` նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ
Դոնեցկի «Մետալուրգի» պաշտոնական կայքը հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում` թիմի` նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար: Հայաստանի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի օգտին քվեարկել է մասնակիցների 36 տոկոսը:
Ուշագրավն այն է, որ երկրորդ ու երրորդ տեղերում կրկին մեր ընտրանու խաղացողներն են: Մարկոսի օգտին քվեարկել է մասնակիցների 34,7 տոկոսը, իսկ Գևորգ Ղազարյանի խաղը բարձր է գնահատել 16,5 տոկոսը: